Կոտայքի մարզում բախվել են երկու «Mercedes» և «Hyundai Sonata» -ն. կա վիրшվnր
![](/timthumb.php?src=disc/10-02-25/14d4b89a2b2356c146c4c090c36da174.jpg&w=450)
Փետրվարի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում, ժողովրդին հայտնի Աբովյանի նախկին «Գայի պոստ»-ի դիմաց բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 34-ամյա Վլադիմիր Դ․-ի վարած «Hyundai Sonata» մակնիշի, 27-ամյա Գուրգեն Գ․-ի վարած «Mercedes» մակնիշի և 34-ամյա Հովհաննես Զ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։
Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը։