Հայ ըմբիշները 3 ոսկե, մեկ բրոնզե մեդալ են նվաճել Էստոնիայում
![](/timthumb.php?src=disc/10-02-25/d77bb059eb6ff9f4725c0b8abfcf478c.jpg&w=450)
Օրերս Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում կայացել է Կրիստիան Պաուլսենի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի հուշամրցաշարը, որին մասնակցում էին մեր հավաքականի 4 ըմբիշներ։
Ինչպես հայտնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից, ոսկե մեդալակիր են դարձել Կարեն Խաչատրյանը (87կգ), 97 կգ Հայկ Խլոյանը և 130 կգ Դավիթ Օվասապյանը։
82 կգ Սամվել Գրիգորյանը նվաճել է բրոնզե մեդալ։