«Գոհ եմ, որ պարեկներն ինձ էլ են տուգանում». Էկոնոմիկայի փոխնախարար
Էկոնոմիկայի փոխնախարար Էդքար Զաքարյանն այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է իր վերջին գրառմանը, որտեղ իր գոհունակությունն էր հայտնում այն մասին, որ պարկները տուգանել են իրեն։
«Գոհ եմ, որ ինձ էլ են տուգանում պարեկները, ժամանակին մարդկանց չեն տուգանել։ Ինձ ճանաչելով տուգանել են։ Շատ լավ են արել, որ տուգանել են, դրա համար էլ արձանագրեցի, որ մարդիկ հասկանան, որ շատ ճիշտ է ամեն ինչ գնում»,–լրագողի հարցին ի պատասխան՝ ասաց Զաքարյանը։
Անդրադառնալով տնտեսվարողների հետ ԱԺ–ում կայանալիք հանդիպմանը, Էդգար Զաքարյանն ասաց.
«Մենք բիզնեսի կողքին ենք, փորձում ենք ամեն կերպ աջակցել բիզնեսին։ Բազմիցս հանդիպումներ ենք ունեցել ոսկու առևտրով զբաղվողների հետ, հիմա քննարկումներ են գնում կառավարությունում։ Բայց, ամեն դեպքում, բիզնեսն էլ պետք է հասկանա, որ առանց փաստաթղթաշրջանառության չի կարող բիզնես լինել»։