Երևանում վարորդների համար տեղադրված մոտ 5000 դոլար արժողությամբ բիոզուգարանը նետել են ձորը
Երբ ամիսներ առաջ Երևանում քաղաքային տրանսպորտի վարորդները բողոքի ակցիա էին կատարում, պահանջում աշխատավարձի բարձրացում, նաև ուզում էին, որ իրենց համար տարրական պայմաններ ապահովեն, այդ թվում դիսպետչերական կետերում պարտադիր լինեն զուգարաններ։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, այսօր՝ փետրվարի 7-ին, բազմաթիվ ահազանգեր է ստացել Իսակովի պողոտայի` ժողովրդին հայտնի Արգավանադում, երթակարգավարական կետի համար 34 վերջնամասում `«կոնեցում», աշխատող վարորդներից, ովքեր արդարացիորեն բարձրաձայնում են, որ անհայտ անձը կամ անձինք անշնորհք վերաբերմունք են ցուցաբերել ու օրեր առաջ Երևանի քաղաքապետարանի կողմից դիսպետչերական կետից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա տեղադրված, եվրոպական չափանիշներին համապատասխան բիո զուգարանը տարել ու շպրտել են ձորը։