ԱԺ պատգամավորները բելգիացի գործընկերների հետ քննարկել են տարածաշրջանային ընթացիկ զարգացումները
![](/timthumb.php?src=disc/07-02-25/c738e11f2d32e6638b89325c18429413.jpg&w=450)
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ Բրյուսելում ԱԺ գործընկերների` Սարգիս Խանդանյանի և Հասմիկ Հակոբյանի հետ հանդիպում են ունեցել Բելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էլս Վան Հուֆի, փոխնախագահ Միշել դե Մաղդի, պատգամավորներ Էլեն Սամինի և Կյել Վանդեր Էլստի հետ։
«Մեր գործընկերները քաջածանոթ են մեր տարածաշրջանի խնդիրներին և Հայաստանի մարտահրավերներին ու ահռելի աշխատանք են կատարել դրանք բարձրաձայնելու հարցում։ Քննարկեցինք տարածաշրջանային ընթացիկ զարգացումները, դրանցում Եվրամիության ներգրավվածության հեռանկարները, ինչպես նաև` երկկողմ հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր»,- հայտնել է նա։