Լավրովն ու Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցել․ ի՞նչ են քննարկել
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Թուրքիայի ԱԳՆ աղբյուրներին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունները, Սիրիայում ստեղծված իրավիճակի զարգացումները և Ուկրաինայում ընթացող պատերազմը։
«Նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունները, Սիրիայում իրավիճակի զարգացումը և Ուկրաինայում տիրող իրավիճակը»,- հայտնել են Թուրքիայի ԱԳՆ-ից։