Բարեփոխումների արդյունքում հաշտարարների համայնքին է միացել 125 հաշտարար
![](/timthumb.php?src=disc/06-02-25/51f36d2ca6b3816da4b58ef23c688c2d.jpg&w=450)
Արդարադատության նախարարությունից հայտնում են, որ համակարգի բարեփոխումների արդյունքում համալրվել են հաշտարարների շարքերը, համայնքին միացել է 125 հաշտարար, 46 նոր հաշտարար որակավորման վկայագիր է ստացել։
Բոլոր հաշտարարներն անցել են միջազգային առաջատար ստանդարտներին համապատասխան ուսուցման դասընթաց և պատրաստ են իրենց գործունեությամբ նպաստել դատարանների ծանրաբեռնվածության թեթևացմանը, ինչպես նաև հաշտարարության՝ որպես վեճերի լուծման նախընտրելի կառուցողական եղանակի կիրառության բարձրացմանը Հայաստանում: