Մետրոյում խուլիգանություն կատարած անձինք կալանավորվել են
![](/timthumb.php?src=disc/06-02-25/cea310eef4b4fd360f22589bcca08c9f.jpg&w=450)
Այսօր՝ փետրվարի 6-ին, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Լիտվայի Հանրապետության քաղաքացի 36-ամյա Լուկաս Ռևինսկասի, ՌԴ քաղաքացիներ 20-ամյա Գեորգի Րադգինի, 20-ամյա Սավելիյ Բիրյուկովի, 27-ամյա Նիկիտա Վոլչենկովի, 19-ամյա Ստեփան Սայի նկատմամբ, ովքեր բռնվել էին Հայաստանի սահմանում՝ Բագատաշենի անցակետից, երբ փորձել էին լքել ՀՀ տարածքը, հայտնում է Shamshyan.com-ը։
Նրանք կասկածվում էին խուլիգանություն կատարելու, մետրոյի գնացքը ներկելու մեջ:
Դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը և նշած 5 անձինք կալանավորվել և դատարանից տեղափոխվել են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության համապատասխան հիմնարկ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: