Մանրամասներ՝ Երևան-Գյումրի ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարից
![](/timthumb.php?src=disc/06-02-25/e3e38997cb53bb1c6822c6ce459788fa.jpg&w=450)
Փետրվարի 6-ին, ժամը 15։05-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բազմաբերդ գյուղի աշտարակի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 66-րդ կմ-ին բախվել են «VAZ-2121» (վարորդ՝ Վ․ Պ․, ծնված 1991 թ․) և «VAZ-2107» (վարորդ՝ Ա․ Խ․, ծնված 1961 թ․) մակնիշների ավտոմեքենաները։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ-2121» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր է․ Խ․-ն հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
«VAZ-2121» մակնիշի ավտոմեքենայից դուրս է բերվել Գ․ Խ․-ի (ծնված 1967 թ․) դին, իսկ վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, հատուկ տեխնիկայի միջոցով «VAZ-2107» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել վարորդին և ուղևոր Զ․ Պ․-ի դին։ Վարորդը ևս հոսպիտալացման ճանապարհին մահացել է։