Պետք է մնալ Ռուսաստանի և Ադրբեջանի երկկողմ հարաբերությունների օրակարգում. Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հրաժարվել է մեկնաբանել Փաշինյանի՝ ԱՄՆ այցի շուրջ ադրբեջանցի լրագրողի հարցը և նշել, որ պետք է մնալ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերությունների օրակարգում:
«Նախ, մենք դա մեկնաբանել ենք արդեն նախորդ ճեպազրույցներում, և երկրորդ, որքան հիշում եմ, դուք հանդիսանում եք «Москва-Баку» գործակալության պարբերականը և դառնում եք 10 տարեկան։ Դուք, որքան հասկանում եմ, չեք պատրաստվում վերափոխել ձեր անունը և դարձնել այն «Москва-Ереван»: Դրանում ոչ մի վատ բան չկա, բայց ինձ թվում է, որ դուք պետք է մնաք Ռուսաստանի և Ադրբեջանի երկկողմ հարաբերությունների օրակարգում, որը լուսաբանում եք։ Մենք այս օրակարգում մեկնաբանելու բան ունենք, մենք շատ ծրագրեր ունենք, հարցեր ունենք, խնդիրներ ունենք, ահա թե ինչով ենք ուզում զբաղվել», — ասել Է Զախարովան։