Ռեալը Մբապեի վերաբերյալ պաշտոնական հայտարարություն է տարածել
Մադրիդի «Ռեալն» իր պաշտոնական կայքում հայտարարություն է տարածել թիմի հարձակվող Կիլիան Մբապեի վնասվածքի մասին, որը ֆրանսիացին ստացել է դեկտեմբերի 10-ին կայացած Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի 6-րդ տուրի՝ իտալական «Ատալանտայի» դեմ խաղում (2։3):
«Այսօր անցկացված բժշկական հետազոտություններից հետո Կիլիան Մբապեի մոտ ախտորոշվել է ձախ ոտքի ազդրի վնասվածք»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ 25-ամյա հարձակվողի ապաքինման համար կպահանջվի մոտ 10 օր։
Ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիացին «արքայական» ակումբի կազմում մասնակցել է 22 հանդիպման՝ դառնալով 12 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ, փոխանցում է Armsport-ը։