Խուդաթյանը «Բարձրավոլտ էլեկտրացանցեր»-ին հանձնարարել է պահպանել ծրագրերի իրականացման օրացուցային գրաֆիկները
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր այցելել է ՏԿԵ նախարարության ենթակայությամբ գործող «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ։ Այս մասին հայտնում են ՏԿԵ նախարարությունից։
Նախարարը նախ շրջայց է կատարել տարածքում, ծանոթացել շենքային պայմաններին, որից հետո աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ԲԷՑ ղեկավար կազմի մասնակցությամբ։
Խորհրդակցության ժամանակ ԲԷՑ գլխավոր տնօրեն Դավիթ Միրզոյանը ներկայացրել է ընկերության հիմնական անելիքները, ընթացքում գտնվող ծրագրերը, անդրադարձ է կատարվել կատարողական ցուցանիշներին։
Նախարարը հանձնարարել է ընթացքում գտնվող և նոր մեկնարկող ծրագրերին մոտենալ մեծ պատասխանատվությամբ, պահպանել ծրագրերի իրականացման օրացուցային գրաֆիկները։ Քննարկվել են աշխատանքային այլ հարցեր ևս։