Մերկասառույցի պատճառով Արտաշավանում բախվել է 4 մեքենա․ ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի
Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Արտաշավան գյուղի վարչական տարածքում բախվել են «BMW», «ՎԱԶ 2121», «Opel» և «MAN» մակնիշի բեռնատարը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի հիմնական պատճառներից մեկը ճանապարհի մերկասառույցն է, քանի որ ճանապարհն սպասարկող ճանշինը ոչինչ չի ձեռնարկել՝ ճանապարհն աղ ու ավազով մշակելու ուղղությամբ։