«Ford Transit»-ը բախվել է Հյուսիս-հարավ ճանապարհին կառուցվող բետոնե արգելապատնեշներին և կողաշրջվել
Այսօր՝ նոյեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 12:40-ի սահմաններում Երևանի բնակիչ 35-ամյա Հովհաննես Խ.-ն իր վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի Մ1 ավտոճանապարհի 59 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է Հյուսիս-հարավ ճանապարհին կառուցվող բետոնե արգելապատնեշներին և կողաշրջվել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան պատկանում է «Օզոն» ընկերությանը: