Արարատի մարզում «Suzuki»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել «Lada»-ների վրա
Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Սուրենավան գյուղի վարչական տարածքում «Suzuki» մակնիշի ավտոմեքենան, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել կայանված վիճակում գտնող 2 «Lada» մակնիշի ավտոմեքենաների վրա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի փաստով ՊԾ Արարատի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունը։