Վրաերթ՝ Երևանում․ 78-ամյա քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց
Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:25-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 26-ամյա Սևակ Հ.-ն իր վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայով Կուրղինյան 4 հասցեի մոտ հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 78-ամյա Նարինե Պ.-ին, հայտնում է Shamshyan.com-ը։
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած բժիշկներին օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Աստղիկ» բժշկական կենտրոն, որից հետո ահազանգել է ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «Ford Transit»-ը հաշվառված է «Դարոինկ» ընկերության հաշվեկշռում:
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է տեսանյութ՝ ինչպես է տեղի ունեցել վրաերթը, որը արձանագրվել է տեսախցիկի կողմից: