Հայաստանում սպանության դեպքերը նվազել են
Հայաստանում 2024-ի հունվար-սեպտեմբերի արձանագրվել է սպանության 47 դեպք։
Այս մասին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից՝ հավելելով, որ 2023-ի առաջին 9 ամիսների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է սպանության 55 դեպք։
Ըստ աղբյուրի՝ ընդհանուր առմամբ, սպանության դեպքերը նվազել են 14,5 տոկոսով: