Արարատ Միրզոյանը Փարիզում կմասնակցի Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովին
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մեկնել է Փարիզ:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, նշելով, որ Փարիզում նախարարը կմասնակցի Ֆրանկոֆոնիայի 45-րդ նախարարական համաժողովին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 3-5-ն աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետություն է մեկնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հերթական գագաթնաժողովին: