Ժիրոնան ՉԼ-ի նոր հակառեկորդ է գրանցել
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում «Ժիրոնան» սեփական հարկի տակ ընդունել էր «Ֆեյենորդին», և դարձյալ, ինչպես առաջին խաղում, այսօր ևս գրանցվեց ինքնագոլ, այն էլ՝ երկու։
«Ժիրոնան» սեփական հարկի տակ պարտվեց «Ֆեյենորդին» 2-3 հաշվով։
Կատալոնական թիմի կազմում աչքի ընկան Դավիդ Լոպեսն ու Դոնի Վան Դե Բեկը։ Հյուրերի կազմում աչքի ընկավ Միլամբոն, իսկ «Ժիրոնայի» ֆուտբոլիստներ Կրեյչին ու Էրարան դարձան ինքնագոլի հեղինակ։
«Ժիրոնայի» ֆուտբոլիստները սահմանեցին Չեմպիոնների լիգայի յուրօրինակ հակառեկորդ, գրավելով սեփական դարպասը մրցաշարի իր առաջին երկու հանդիպումներում, ինչը երբեք չէր պատահել մրցաշարի նորեկ թիմերից որևէ մեկի հետ:
Հիշեցնենք, որ «Ժիրոնան» առաջին անգամ է հանդես գալիս Չեմպիոնների լիգայում՝ նախորդ մրցաշրջանում Իսպանիայի առաջնության երրորդ տեղը գրավելու շնորհիվ, փոխանցում է Armsport-ը։