Մակունցը պատրաստակամություն է հայտնել աջակցելու ամերիկյան բուհերի և Հայաստանի Ամերիկյան համալսարանի միջև կապերի ստեղծմանն ու համագործակցության ամրապնդմանը
Հոկտեմբեի 2-ին դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի նախագահ Բրյուս Պողոսյանի հետ։ Այս մասին հայտնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից։
Հանդիպման ընթացքում Բ. Պողոսյանը քննարկել է Հայաստանում բարձրագույն կրթության որակի բարձրացմանը նպաստող ՀԱՀ-ի կողմից իրականացվող քայլերը։ Համալսարանի նախագահը դեսպանին է ներկայացրել ՀԱՀ-ի կողմից իրականացվող կրթական և նորարարական ծրագրերը, համալսարանի զարգացման հեռանկարները։
Դեսպան Մակունցը պատրաստակամություն է հայտնել՝ աջակցելու ամերիկյան բուհերի և Հայաստանում Ամերիկյան համալսարանի միջև կապերի ստեղծմանն ու համագործակցության ամրապնդմանը։