Վիլեն Գաբրիելյանը գործուղվել է Վարշավա
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը գործուղվել է Վարշավա:
Կարգադրության մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով՝ կարգադրում եմ.
1․ Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մարդկային հարթության կոնֆերանսին մասնակցելու համար 2024 թվականի սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 11-ը Վարշավա (Լեհաստանի Հանրապետություն) գործուղել Ազգային ժողովի պատգամավոր Վիլեն Գաբրիելյանին:
2․ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. Առաքելյանին՝ գործուղման հետ կապված ճանապարհածախսի, օրապահիկի, ինչպես նաեւ գիշերավարձի՝ ըստ փաստացի կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի վճարումը կատարել Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին»: