Անամո՛թ, դու դեմ ես երեխեքին․ վեճ՝ Երևանի ավագանու անդամի և 157 դպրոցի տնօրենի միջև
Երևանի ավագանու անդամ Պեդրո Զարոկյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով Նորք Մարաշի 157 դպրոցի մարզադահլիճի անմխիթար վիճակը և մեկ օրվա մեջ իրականացված աշխատանքների արդյունքը։
Տեսանյութին կից նա գրել է․ «Նորք Մարաշի 157 դպրոցի տնօրենի արձագանքը մարզադահլիճը վերանորոգելուց մեկ օր անց»։
Տեսանյութում, դիմելով տնօրենին, ավագանու ընդդիմադիր անդամը ասում է․ Անամո՛թ, դու դեմ ես երեխեքին»։