Երևանի սուպերմարկետները տուգանվել են ժամկետանց սննդամթերքի համար (տեսանյութ)
Երևանի քաղաքապետարանը հերթական շրջայցն է կատարել մայրաքաղաքի սուպերմարկետներում:
Հայտնաբերվել են ժամկետանց, կրկնապիտակներով ու ժամկետի պիտակների բացակայությամբ ապրանքներ: Այս մասին հաղորդում են Երևանի քաղաքապետարանից:
Ստուգվում է կաթնամթերքը, մսամթերքը, պարենային և ոչ պարենային բոլոր տեսակի ապրանքները:
Խախտումների համար տնտեսվարողներն օրենքով տուգանվում են 100-200 հազար ՀՀ դրամի չափով:
Հասարակական կարգի պահպանության ծառայությունը շարունակելու է ստուգայցերը: