ՀՀ-ն Սաուդյան Արաբիայի Ռիադ քաղաքում ազգային տաղավարով մասնակցում է «Foodex Saudi-2024» միջազգային ցուցահանդեսին
Սաուդյան Արաբիայի Ռիադ քաղաքում սեպտեմբերի 16-ից մեկնարկել է «Foodex Saudi-2024» միջազգային ցուցահանդեսը, որին Հայաստանի Հանրապետությունը մասնակցում է միասնական ազգային տաղավարով՝ ներկայացնելով 26 հայկական ընկերության արտադրանք: Այս մասին տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։
«Ընդհանուր առմամբ, այս տարի ցուցահանդեսը հյուրընկալում է 15 երկիր՝ ազգային տաղավարով, ինչպես նաև շուրջ 500 ընկերություն և առևտրային ցանցերի ներկայացուցիչներ՝ 75 երկրից և շուրջ 20000 այցելու։
Ցուցահանդեսի շրջանակներում նախատեսվում են գնորդների և գործարարների հանդիպումներ, ինչպես նաև «Խոհարարների Համաշխարհային Ասոցիացիա»-ի և Սաուդյան Արաբիայի խոհարարների ասոցիացիայի կողմից կազմակերպված պրոֆեսիոնալ խոհարարների մրցույթ։