Պայթյունի հետևանքով մահացած 27-ամյա Էդգարն ամուսնացած էր, ունի 1 աղջիկ
Տավուշի մարզի Իջևան համայնքի Սարիգյուղ բնակավայրի վերջնամասում ճանապարհ կառուցելու նպատակով իրականաված պայթյունի հետևանքով մահացած 27-ամյա Էդգար Նազարյանը Տավուշի մարզի սահմանամերձ Կոթի գյուղի բնակիչ էր։
Էդգար Նազարյանն ամուսնացած էր, ունի փոքր աղջիկ։
Նրա հուղարկավորությունը տեղի կունենա սահմանամերձ Կոթիում։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Սարիգյուղ բնակավայրի վերջնամասում «Նոր տեղ շին» ՍՊԸ-ն ճանապարհ կառուցելու նպատակով պայթյուն էր իրականացրել, որի հետևանքով պայթյունի վայրից մոտ 250-300 մետր հեռավորության վրա քարի բեկորը շպրտվել ու հարվածել էր նշված ընկերության աշխատակից՝ Տավուշի մարզի բնակիչ, 27-ամյա Էդգար Ն․-ի գլխին, ով տեղում մահացել էր։