Անձրևի հետևանքով կրկին հեղեղվել է Արամի փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկի գետնանցումը
Անձրևի հետևանքով կրկին հեղեղվել է Արամի փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկի գետնանցումը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 21։30-ից, ՀՀ ՆԳՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում մի շարք ահազանգեր են ստացվել հորդառատ անձրևից առաջացած դեպքերի, պատահարների վերաբերյալ․ մասնավորապես՝ Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում էլ․լարերի կարճ միացման, սելավատարերի և դիտահորերի խցանման, ջրալցումների վերաբերյալ։
Փրկարար ծառայության ստորաբաժանումներն ըստ առաջնահերթության սպասարկում են գրանցված դեպքերը։