Գյումրիում բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն․ կա 3 վիրավոր
Այսօր՝ սեպտեմբերի 12-ին` ժամը 21։15-ի սահմաններում Գյումրի քաղաքի Երևանյան փողոցում բախվել են «Mercedes» և «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Կայքի տեղեկություններով, վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Գյումրու շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է պահպանվող հատուկ տարածք։