Արփինե Հովհաննիսյանը աղջիկ է ունեցել
Այսօր «Աստղիկ» ԲԿ-ում լույս աշխարհ է եկել արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի դուստրը: Նրան անվանել են Ամելի:
MediaHub-ը տեղեկացավ, որ մոր և դստեր վիճակը լավ է, նրանք գտնվում են բժիշկների հսկողության ներքո, շուտով դուրս կգրվեն:
Նշենք, որ սա Արփինե Հովհաննիսյանի երկրորդ զավակն է, նա նաև ունի մեկ որդի` Նարեկը, որն արդեն երկու տարեկան է: