ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանի ելույթը «Շանհայի համագործակցության կազմակերպության» կանանց ֆորումի լիագումար նիստում
ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը Ցինդաոյում ելույթ է ունեցել «Շանհայի համագործակցության կազմակերպության» կանանց ֆորումի լիագումար նիստի շրջանակում, հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։
«Հիշեցնենք, որ հայկական պատվիրակությունը Չինաստանի Ցինդաո քաղաքում է ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի տնօրեն Աննա Հակոբյանի գլխավորությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ։