Սուրբ Շողակաթ եկեղեցի է բերվել Սանգիբարանի Ավետարանը (տեսանյութ)
Հայ Առաքելական սուրբ եկեղեցին սեպտեմբերի 5-ին տոնել է սուրբ Հովհաննես Կարապետի և Հոբ Արդարի հիշատակը
Սուրբ Շողակաթ եկեղեցում մատուցվել է պատարագ։
Մաշտոցյան Մատենադարանից ավանդաբար ամեն տարի այս տոնին Շողակաթ եկեղեցի է բերվում Սանգիբարանի Ավետարանը: Իրանի գյուղերից է Սանգիբարանը, որտեղ հայերը բնակվել են 17-րդ դարից սկսած՝ Շահ Աբասի իրականացրած բռնագաղթի արդյունքում:
Տեսանյութը՝ «Շողակաթ» հեռուստաընկերության։