ՇՄ նախարարության էկոպարեկային ծառայության աշխատակիցները շարունակում են իրականացնել կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումներ
Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Լոռու մարզային վարչության աշխատակիցների կողմից շարունակվում են իրականացվել կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումներ:
Հերթական կանխարգելիչ-ստուգիչ միջոցառման ընթացքում մարզային վարչության Ստեփանավանի և Տաշիրի տեղամասի ծառայողների կողմից սեպտեմբերի 15-ին Գյուլագարակ համայնքի Հոբարձի բնակավայրի տներից մեկի հարակից հատվածում հայտնաբերվել է առանց համապատասխան փաստաթղթերի դասավորված մոտ 4 խմ բոխի և սոճի տեսակի վառելափայտ:
Դեպքի մասին հաղորդում է ներկայացվել ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժին: Փայտանյութը տեղափոխվել է ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տարածք:
Իրականացվող կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումները կրում են շարունակական բնույթ: