Զելենսկին քննարկում է ունեցել Շոլցի հետ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդիպել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին՝ քննարկելու Ուկրաինայի հարցով խաղաղության երկրորդ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները, հայտնում է Reuters-ը:
«Ես մեծապես գնահատում եմ արդար խաղաղությանն ուղղված մեր ջանքերը կիսելը»,–գրել է Զելենսկին X-ի իր միկրոբլոգում: