Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։
Երևանի առանձին հատվածներում սեպտեմբերի 7-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մարզերում սեպտեմբերի 7-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 7-ի ցերեկը, 8-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 7-10-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։