Ալեն Սիմոնյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա, այնուհետև Կանադա
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել․
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով եւ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով`
կարգադրում եմ.
1.Պաշտոնական այցով 2024 թվականի սեպտեմբերի 17-19-ը Բուդապեշտ (Հունգարիա) գործուղել Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությանը հետեւյալ կազմով.
Ալեն ՍԻՄՈՆՅԱՆ
Ազգային ժողովի նախագահ
Հռիփսիմե ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ազգային ժողովի պատգամավոր,Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի ղեկավար
Մարիա ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի անդամ
Մովսես ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար
Համլետ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Ազգային ժողովի նախագահի խորհրդատու-oգնական
Տիգրան ՍԵՅՐԱՆՅԱՆ
Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ
Ալեքսանդր ՄԽԻԹԱՐՅԱՆ
Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության պետ
Ժաննա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Ազգային ժողովի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի առաջատար մասնագետ, պատվիրակության քարտուղա
Էդուարդ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության այցերի եւ ընդունելությունների կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետ (սեպտեմբերի 13-19-ը)
Դավիթ ՀԱԿՈԲՅԱՆ
Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի լուսանկարիչ- օպերատոր
Հրայր ՔԱԼԱՇՅԱՆ
Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի հեռուստաօպերատոր:
2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ գործուղման հետ կապված ճանապարհածախսի (Հ.Գրիգորյանի՝ Բուդապեշ-Երեւան), ներկայացուցչական ծախսերի, օրապահիկի եւ գիշերավարձի (3 անձի)՝ ըստ փաստացի կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի վճարումը կատարել Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության պահանջները:
3.Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված գիշերավարձի (8 անձի) վճարումը կատարում է հրավիրող կողմը: