Ավարտվել են հանրապետության երեք մարզերում ընթացող տեխնոլոգիական դասընթացները
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ֆինանսավորմամբ իրականացվել է «Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի «Մասսայական ուսուցում» բաղադրիչը:
Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի 9 քաղաքներում ավելի քան 400 մասնակցի համար կազմակերպված դասընթացներն ավարտվել են բոլոր՝ 16 խմբերում։
Դասընթացներն անցկացրել է դրամաշնորհային մրցույթը հաղթած Armenian Code Academy ընկերությունը։
Ծրագիրը կամփոփվի 2024 թ. հոկտեմբերի 1-ին:
Ծրագրի նպատակը տեղեկատվական տեխնոլոգիաների և ինժեներության ոլորտներում կարողությունների զարգացումն է, մասսայական կրթություն իրականացնելու միջոցով ՀՀ մարզերի բնակիչներին ոլորտի վերաբերյալ բազային գիտելիքներ տրամադրելը: