Հուսով ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացն արդյունավետ կլինի․ Դյուժարիկ
ՄԱԿ-ում մեկնաբանել են Վաշինգտոնում տեղի ունեցած Բլինքեն-Միրզոյան-Բայրամով եռակողմ հանդիպումը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացն արդյունավետ կլինի:
«Կարծում եմ՝ երկկողմ մի շարք հարցերի լուծումը չափազանց դրական ազդեցություն կունենա ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլև ամբողջ տարածաշրջանի վրա»,- հավելել է Ստեֆան Դյուժարիկը։