ԱԺ պատգամավորները կգործուղվեն Չինաստան
Հայաստանի ազգային ժողովի պատգամավորները կգործուղվեն Շանհայ՝ մասնակցելու «Երիտասարդության զբաղվածություն եւ Մեկ գոտի եւ ճանապարհ երկրների զարգացում» խորագրով ծրագրի շրջանակներում կազմակերպվող սեմինար դասընթացներին:
Այս մասին տեղեկանում ենք ԱԺ նախագահի համապատասխան կարգադրությունից:
Հուլիսի 17-30-ը Շանհայ (Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն) կգործուղվեն Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Տիգրան Պարսիլյանն ու Լիլիթ Մինասյանը: