Երևանում կառուցվող շենքում վերամբարձ կռունկը ընկել է 27-ամյա աշխատակցի վրա․ բժիշկները պшյքարում են նրա կյшնքի համար
Հուլիսի 8-ին Երևանում հերթական արտակարգ դեպքն է տեղի ունեցել, որի ժամանակ չի պահպանվել աշխատանքային կանոնների անվտանգությունը: Ժամը 12։15-ի սահմաններում «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապ օգնության բժիշկների հերթապահ խումբը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու հաղորդում է Shamshyan.com-ը:
Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել «Քանաքեռ ՀԵԿ» հասցեում գտնվող «Էլիտար թաղամասում» աշխատանքի ընթացքում վերամբարձ կռունկը վրան ընկնելու հետևանքով։ Նա Կոտայքի մարզի բնակիչ 27-ամյա Մյասնիկ Զ․-ն է։
Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում «շինարարական, լեռնահանքային կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման կանոնները կամ պահանջները խախտելը» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կայքի տեղեկություններով դեպքը տեղի է ունեցել Ղափանցյան փողոցի 1/10 հասցեում։ Կառուցապատող՝ «ԱՍԴ ԴԵՎԵԼՈՓՄԵՆՔ» ՍՊԸ-ն է: