ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը ԵՄ քաղաքացիական առաքելության հետ դիտարկել է սահմանին տիրող իրավիճակը
Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը ԵՄ քաղաքացիական առաքելության հետ դիտարկել է Ադրբեջանի հետ սահմանին տիրող իրավիճակը։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ֆեյսբուքյան էջից։
«Դեսպան Քվինը ԵՄ քաղաքացիական առաքելության հետ դիտարկեց սահմանին տիրող իրավիճակը։ Միացյալ Նահանգները ողջունում է տևական և արժանապատիվ խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի գրանցած առաջընթացը»,- ասված է հաղորդագրության մեջ։