Արարատ Միրզոյանը մեկնում է արձակուրդ
ՀՀ վարապետի րոշմամբ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն արձակուրդ է մեկնում:
Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին ու 4-րդ մասերով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝
1․ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին տրամադրել 2023-2024 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 5 աշխատանքային օր տևողությամբ՝ 2024 թվականի հուլիսի 22-26-ը ներառյալ:
2․ Արարատ Միրզոյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը: