Դուբայի Masters շախմատային մրցաշարում Մարտիրոսյանը, Սարգսյանը և Տեր-Սահակյանը առաջատարին զիջում են կես միավորով
Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելույթները Դուբայի Masters շախմատային մրցաշարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Masters մրցաշարում երկու տուրերից հետո Շանթ Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Հայկ Մարտիրոսյանն ունեն 1,5 միավոր: Հովիկ Հայրապետյանը, Էրիկ Գասպարյանը, Բենիկ Ագասարովը վաստակել են միայն 1 միավոր: Dubai Open-ում Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը մինչ այս գրանցել է Սարգիս Մանուկյանը` 2 միավոր:
Dubai Police Global CHESS Challenge-ն անցկացվում է շվեյցարական մրցակարգով: Այն մեկնարկել է մայիսի 3-ին և կեզրափակվի մայիսի 13-ին: