Կրոկուսում զոհվածների թիվը հասել է 139-ի
![](/timthumb.php?src=disc/25-03-24/421dc22ac9970164d38c6ffd601aa198.jpg&w=450)
«Կրոկուսում» ահաբեկչության հետևանքով զոհվել է 139 մարդ, այդ թվում՝ 3 երեխա։
Այս մասին հայտնել է ՌԴ ՔԿ ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը։
75-ի ինքնությունը պարզվել է:
Հիշեցնենք, որ մարտի 22-ի երեկոյան մի խումբ զինված տղամարդիկ ինքնաձիգներից կրակ են բացել Մոսկվայի Crocus City Hall-ում, ինչից հետո տեղում պայթյուն է տեղի ունեցել և հրդեհ է բռնկվել:
ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է, որ մարդկանց վրա կրակած ահաբեկիչները ձերբակալվել են Ռուսաստանի Դաշնության Բրյանսկի շրջանում՝ Ուկրաինայի հետ սահմանի մոտ, և որ նրանք ուղևորվում էին Ուկրաինա, քանի որ «այնտեղ կապեր ունեն»։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով՝ ահաբեկչության համար կասկածվողների համար «պատուհան էր պատրաստվել Ուկրաինայի հետ սահմանը հատելու համար»։
Մինչ այժմ կա 7 ձերբակալված: