Աբրահամ Գասպարյանը դեռ մի քանի օր կմնա հիվանդանոցում
Աբրահամը դեռ մի քանի օր էլ պիտի մնա հիվանդանոցում։ Այս մասին հայտնում է Աբրահամ Գասպարյանի կինը՝ Արփի Հարությունյանը։
«Քանի որ շատ են նամակները, այսպես տեղեկացնեմ՝ «Իզմիրլյան» ԲԿ-ում ենք՝ պրոֆեսոր Չարչյանի անձնական վերահսկողությամբ։ Չարչյանը մեր ընտանիքին չափազանց հարազատ մարդ է՝ վաղեմի ընկեր ու բարեկամ։ Դե՜, որպես նմանը չունեցող բժիշկ՝ բոլորդ գիտեք։ Ապահով ձեռքերում ենք»,- գրել է նա։