Գառնիում կվադրոցիկլ է կողաշրջվել է. կան վիրավորներ
Այսօր՝ հունիսի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 15:45-ի սահմաններում Ազատի ջրամբարից դեպի Գառնի գյուղ տանող ճանապարհահատվածում կվադրոցիկլը կողաշրջվել է։
Ինչպես հայտնում է Shamshyan․com-ը, կողաշրջման հետևանքով Երևանի բնակիչներ 42-ամյա Վահե Խոդյանն ու 33-ամյա Ռուզաննա Խոդյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։