Հայկ Պապիկյանը որակավորման փուլում հաղթեց մրցակցին
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը շարունակում է պայքարը Ռումինիայի մայրաքաղաքում ընթացող Եվրոպայի առաջնությունում:
Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարի մեջ են մտնում 61, 74, 86, 92, 125 կգ քաշային ըմբիշները։
Հայկ Պապիկյանը (74 կգ) որակավորման փուլում հաղթեց լեհ մրցակցին։ 86 կգ քաշային Մուշեղ Մկրտչյանը որակավորման փուլում զիջեց Լիտվան ներկայացնող մրցակցին։
Փետրվարի 17-ին Եվրոպայի առաջնության չեմպիոնի կոչման համար կմրցեն նաև 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը և 70 կգ Արման Անդրեասյանը, փոխանցում է Armsport-ը։