Արթուր Դավթյանը դուրս եկավ սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլ
Կահիրեում անցկացվող սպորտային մարմնամարզության 2024 թվականի աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում հենացատկի վարժության որակավորման փուլի առաջին տեղը գրավեց Արթուր Դավթյանը և դուրս եկավ եզրափակիչ։
Ավելի վաղ օղակների վարժությունում եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը։
Օղակների վարժության եզրափակիչը կկայանա փետրվարի 17-ին, իսկ հենացատկի եզրափակիչը՝ փետրվարի 18-ին։
Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերի որակավորման փուլում հաշվի են առնվելու աշխարհի առաջնության արդյունքները։
Աղբյուր՝ armsport.am