Ընտանի հավերը կարող են վերացնել վայրի ցեղակիցներին՝ նրանց հետ զուգավորվելով. PLOS Genetics
Սինգապուրի համալսարանի գիտնականները պարզել են, որ ջունգլիաբնակ հավերը կարող են վերանալ ընտանի հավերի հետ զուգավորման պատճառով։ Նրանց հետազոտությունը հրապարակվել է PLOS Genetics ամսագրում։
Այսօր գոյություն ունեն վայրի հավերի հինգ ենթատեսակներ, որոնք ընտանիների նախնիներն են համարվում։ Այդ ենթատեսակները կարող են հաջող բազմանալ ընտանի հավերի հետ զուգավորվելով, իսկ դա նշանակում է, որ հավերի գեները, որոնք արհեստականորեն վերցրել են ֆերմերները, կարող են մտցվել վայրի պոպուլյացիաների մեջ։
Գիտնականներն իրականացրել են ավելի քան հարյուր ընատանի եւ վայրի հավերի (ինչպես ժամանակակից, այնպես էլ մեկ դար առաջ ապրածների) գենոմների սեքվենավորում։ Արդյունքները ցույց են տվել, որ վայրի, ջունգլիաբնակ հավերի 20-50 տոկոսն առաջացել է ընտանի հավերից, իսկ գենետիկ ձուլման արագությունը ժամանակի ընթացքում մեծացել է։
Չնայած այսպիսի միախառնմանը, ենթատեսակները դեռ մնում են առանձին, քանի որ չեն ստացել ընտանի դառնալու համար առանցքային դեր խաղացող գեներ։ Բայց եթե վայրի եւ ընտանի հավերի զուգավորումը շարունակվի, վայրիները կարող են հայտնվել անհետանալու եզրին, քանի որ ընտանի գեների պատճառով չեն կարողանա հարմարվել փոփոխվող միջավայրին։
Ընդ որում՝ կտուժի նաեւ հավերի սելեկցիան, քանի որ ներկայում հետազոտողները կարող են օգտագործել վայրի ենթատեսակները որպես գենետիկ պահեստարան նոր գեների որոնման համար, որոնք, օրինակ, կենդանուն ավելի կայուն են դարձնում որոշակի հիվանդության հանդեպ։