Մբապեն պաշտպանել է Զիդանին Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հայտարարությունից հետո
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն ֆրանսիական ֆուտբոլի ֆեդերացիայի (ՖՖՖ) նախագահ Նոել Լե Գրեի խոսքերից հետո Twitter-ի իր էջում գրառում է կատարել՝ պաշտպանելով մարզիչ Զինեդին Զիդանին։
Ֆուտբոլիստն ասել է, որ Լե Գրեն չպետք է խոսեր Զիդանի հետ շփվել չցանկանալու մասին։ Նրա կարծիքով՝ ֆեդերացիան պետք է ավելի հարգալից վերաբերվի երկրի լեգենդներին։
ՀՖՖ-ն հունվարի 7-ին երկարաձգել է պայմանագիրը գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամի հետ։ Դրանից հետո Լե Գրեն Reuters-ին տված հարցազրույցում ասել էր, որ չի վերցնի հեռախոսը, եթե Զիդանը որոշի կապվել իր հետ ազգային հավաքականում հնարավոր աշխատանքի մասին։