Նախկինում դատապարտված կինը դանակով հարվածել է 33-ամյա կնոջը
![](/timthumb.php?src=disc/03-01-23/787a3298d34e35017c813d5ad47840a8.jpg&w=450)
Հունվարի 1-ին ոստիկանության Կումայրիի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Հովսեփյան փողոցի տնակներից մեկում դանակահարություն է եղել:
Նշված հասցե մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 32 և 33 տարեկան երկու կանանց միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ նախկինում դատված 32-ամյա կինը դանակով խփել է մյուսի կրծքավանդակին:
Ոստիկանները դանակահարվածին տեղափոխել են հիվանդանոց, իսկ դանակահարողին՝ Կումայրիի բաժին: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն: