Կոստրոմայում զոհերի թիվն աճում է
Արդեն հայտնել ենք, որ ռուսական Կոստրոմա քաղաքում գտնվող «Պոլիգոն» գիշերային ակումբում բռնկված խոշոր հրդեհի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։
Վերջին տվյալներով, կեսգիշերին տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել է 15 քաղաքացի, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ի սկզբանե հաղորդվել էր 5 զոհի մասին։ Եվս մի քանի մարդ հոսպիտալացվել է, շենքից տարհանվել է շուրջ 250 քաղաքացի։
Մեծ է հավանականությունը, որ զոհերի թիվը կաճի։